Զուգդիդիի ընտրատեղամասից երկու դիտորդ է վտարվել

Զուգդիդիի 9-րդ ընտրատեղամասից երկու դիտորդ է վտարվել։

Տեղեկության համաձայն, հեռացվել են «Արդար ընտրություններ» և «Մեսխեթի քաղաքացիական հասարակություն» հասարակական կազմակերպությունների դիտորդները։

Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Չքոտուան ​​9-րդ տեղամասի միջանցքում տեղի ունեցած ծեծկռտուքի համար մեղադրել է «Վրացական երազանք»-ի ակտիվիստներին, որոնք, ըստ նրա, դիտորդական առաքելություն են իրականացնում հասարակական  կազմակերպությունների անունից։

Չքոտուայի խոսքով՝ ֆիզիկական բախումը հաջորդել է իր այն նկատառմանը, որ մի քանի դիտորդ շատ մոտիկից է հետևում քվեարկության ընթացքին, և խախտվում է գաղտնիության սկզբունքը։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։