Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։
Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։
«Այստեղ սարսափելի է, ՀԿ ներկայացուցչին վռնդել են ընտրատեղամասից։ Մենք եկել ենք, որ վերահսկենք այս իրավիճակը, և հանկարծ ինչ-որ ավազակախումբ մտել է ընտրատեղամաս և սկսել ծեծել մեզ, իսկ մեր կուսակցության նախագահը դաժան ծեծի է ենթարկվել։ Մենք դեռ սպասում ենք շտապ օգնության ժամանմանը, սպասում ենք ոստիկանությանը, բայց ոստիկանությունը չկա: Այստեղ ինչ-որ խումբ է հավաքվել, և նրանք սպառնում են սպանել մեզ», — ասել է ՄԱՇ-ի ներկայացուցիչ Կախա Կվեքվեսկիրին ։
Նաև` Մարդու իրավունքների նախկին պաշտպան Նինո Լոմջարիան տարածել է Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում արված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ քվեաթերթիկները նետում քվեատուփի մեջ:
Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան