«Ուժեղ Վրաստան» միավորման առաջնորդներից Անա Դոլիձեն մասնակցել է ընտրություններին։
«Եկա ընտրելու, քվեարկեցի, արտահայտեցի կամքս, որպեսզի Վրաստանը լինի ուժեղ, եվրոպական պետություն, որտեղ բոլորը բարեկեցիկ կյանքով կապրեն, և անցյալում կթողնենք այն ռուսական ճահիճը, որը հիմա ունենք»։
Ինչպես ինքը նշեց` ձայն տվեց զարգացած Վրաստանին օգտին։
Դոլիձեն նաև ասաց, որ ընտրատեղամասի առաջ առավոտյան հերթ է գոյացել, ինչն ընդգծում է օրվա կարևորությունը։ Նշեց նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ տեղում են կողմնորոշվում, չունեն նախնական տեղեկություն ընտրական գործընթացի և ընթացակարգերի մասին, ինչը ԿԸՀ-ի բացթողումն է։
«ԿԸՀ-ն ավելի շատ պետք է աշխատեր, որպեսզի մարդիկ ընկալեին ընթացակարգերը», — հայտարարեց Անա Դոլիձեն։
Հիշեցնենք, որ Անա Դոլիձեն «Ժողովրդի համար» կուսակցության հիմնադիրն է, որը ներկայացված է «Ուժեղ Վրաստան» միավորման մեջ՝ 9 համարի ներքո։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան