«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կատարել է իր քաղաքական ընտրությունը: Նա կոչ է արել բնակչությանը մասնակցել ընտրություններին և հայտնել իրենց դիրքորոշումը։
«Այսօր կարևոր օր է։ Առաջին հերթին կխնդրեի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որ անպայման գնա ընտրատեղամաս։ Դուք պետք է վստահ լինեք, որ ոչ ոք երբեք չի իմանա, թե ում օգտին եք քվեարկել։ Ամենակարևորը՝ բոլորս պետք է կողմ քվեարկենք երկիրը նորմալ վիճակի վերադարձնելու օգտին։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկիրը վերադառնա նորմալ, ժողովրդավարական, ազատ, արդար, եվրոպական զարգացման ուղու վրա, քանի որ դա միայն մեր ընտրությունը չէ, դա մեր նախնիների ու երեխաների ընտրությունն է», — ասել է Գախարիան։
Գախարիան քվեարկել է թիվ 42 հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Մարիկա Փանցուլայայի հետ։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան