Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Քվեարկության ընթացակարգից հետո նա այսօրվա ընտրությունները անվանեց հանրաքվե։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունն ակնկալում է 60 տոկոս արդյունք։
Վարչապետն այսօր ևս անդրադարձել է իշխանական «պատերազմ կամ խաղաղություն» պրոպագանդիստական նարատիվին:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ընտրությունների արդյունքները: Սա մեր և արմատական ընդդիմության հիմնարար տարբերություններից մեկն է։ Մենք միշտ հետևում ենք ԿԸՀ-ի արդյունքներին, բայց ես կոչ եմ անում ընդդիմությանը, երբ հայտարարվի 60 տոկոսանոց արդյունքը, ընդունեն, որ վրաց ժողովուրդը վերջնականապես կհրաժարվի վերադառնալ մութ անցյալ»,- ասել է Կոբախիձեն։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները են: Ընտրություններ, որոնք երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։