Հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվեմո Քարթլիում՝ Դմանիսի մունիցիպալիտետում, ՀՀ սահմանի մոտ։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3․2 մագնիտուդ, խորությունը՝ 10 կմ։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։