«Մենք շարունակում ենք աշխատել Վրաստանի հետ, որը տպավորիչ բարեփոխումներ է իրականացնում ժողովրդավարության, պաշտպանունակության ոլորտներում, պայքարում է կոռուպցիայի դեմ»,- այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այս մասին հայտարարել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում՝ դաշինքի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ ելույթի ընթացքում:
Խոսելով Վրաստանի մասին՝ Ստոլտենբերգը նշել է, որ Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումները ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականության մի մասն են:
«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Վրաստանը աշխույժ բարեփոխումներ է իրականացնում, մենք էլ նրան աջակցում ենք: Այդ բարեփոխումներն անչափ կարևոր են: Ի վերջո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը վերաբերվում է միայն անդամ ու դաշինքի գործընկեր երկրներին»,- Ստոլտենբերգի խոսքերն է փոխանցում «frontnews.ge»-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը նպաստում է Եվրոպայում խաղաղության պահպանմանը, այդ իսկ պատճառով ձգտում է էլ ավելի ընդլայնվել: