«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրել է ընտրական սուբյեկտների՝ միավորումների և կուսակցությունների քաղաքական անցյալը, խոստումները, ցուցակները, առաջնորդների մասին տեղեկություններն ու քաղաքական ուժերի գաղափարախոսությունները:
Քաղաքական ուժերի գործունեությունն ավելի լավ ուսումնասիրելու համար կարող եք կարդալ հետևյալ նյութերը.
«Ուժեղ Վրաստան». ամեն ինչ կոալիցիայի մասին
Կարդալու համար սեղմեք այստեղ:
«Ուժեղ Վրաստան»-ն ընտրություններին մասնակցելու է 9 համարի ներքո: Ընդդիմադիր կոալիցիային է միացել նաև Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան»-ի 2024 թվականի նախընտրական ծրագիրը կոչվում է «Իլիայի ուղին»։
«Միասնություն». ամեն ինչ կոալիցիայի մասին
Կարդալու համար սեղմեք այստեղ:
Կոալիցիայի համարը 5-ն է։ Այս քաղաքական միավորումը շնորհանդեսն անցկացրել է սեպտեմբերի 9-ին, բաժանել է ֆորմալ բնույթ ունեցող Եվրամիության անձնագրեր, որտեղ նշված են նրանց 5 նպատակները։ ՄԱՇ-ի նախագահ Թինա Բոկուչավան նշել է, որ ԵՄ անձնագիրը նշանակում է Եմ թոշակ, ԵՄ կրթություն, ԵՄ աշխատավարձ, ԵՄ անվտանգություն և բարօրություն։
«Կոալիցիա փոփոխությունների համար». ամեն ինչ կոալիցիայի մասին
Կարդալու համար սեղմեք այստեղ:
«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման նախընտրական համարը 4-ն է: Կոալիցիայի կազմում են «Ախալի»-ն («Նոր», հիմնադիրներ՝ Նիկա Մելիա, Նիկա Գվարամիա), «Դրոա»-ն («Ժամանակն է», հիմնադիր՝ Էլենե Խոշտարիա), «Գիրչի»-ն (հիմնադիր՝ Զուրաբ Ջափարիձե) և «Աքտիվիստեբի մոմավլիսթվիս»-ը («Ակտիվիստներ ապագայի համար», հիմնադիր` Օքտայ Կազումով):
«Գիրչի». ամեն ինչ կոալիցիայի մասին
Կարդալու համար սեղմեք այստեղ:
«Գիրչի» կուսակցությունը հանդես կգա 36 համարի ներքո: Կուսակցությունն առաջին անգամ չի մասնակցում ընտրություններին, խորհրդարանում է հայտնվել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ` 2018-ին, «Գիրչի»-ի այն ժամանակվա ղեկավար Զուրաբ Ջափարիձեն նախագահի թեկնածու էր, ստացել էր ձայների 2.25 տոկոսը։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի». ամեն ինչ կուսակցության մասին
Կարդալու համար սեղմեք այստեղ:
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» քաղաքական ուժը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է որպես քաղաքական կուսակցություն, ընդգրկված չէ կոալիցիայում։ Ղեկավարը Վրաստանի նախկին վարչապետ (2019-2021) Գիորգի Գախարիան է, կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է 25 համարի ներքո։
«Վրացական երազանք». ամեն ինչ կուսակցության մասին
Նյութը բաղկացած է երեք մասից՝
- Առաջին մասը կարդալու համար սեղմեք այստեղ,
- Երկրորդ մասը կարդալու համար սեղմեք այստեղ,
- Երրորդ մասը կարդալու համար սեղմեք այստեղ:
«Վրացական երազանք» քաղաքական իշխող ուժը երկիրը ղեկավարում է արդեն 12 տարի (2012-2024)։ «Վրացական երազանք»-ն ընտրություններին կմասնակցի 41 համարի ներքո և այսօրվա դրությամբ մեծամասնություն է Վրաստանի օրենսդիր մարմնում։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ, «Վրացական երազանք»-ը ներկայացրել էր 150 հոգանոց խորհրդարանի 170 հոգանոց ընտրացուցակ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը՝ հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։