Կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը ներառել է ռազմավարական նշանակության շենքերի ցանկում։ Տեղեկությունը տարածել էր «Ռադիո Ազատություն»-ը։
Իրակլի Կոբախիձեի ստորագրած հոկտեմբերի 23-ի բանաձևի համաձայն՝ ռազմավարական օբյեկտների ցանկում ընդգրկվել են նախագահական և կառավարության վարչակազմերը, Սահմանադրական դատարանը, պատրիարքարանը և այլն։ Խորհրդարանի շենքն այդ ցուցակում չկա:
Բանաձևում նշված է, որ ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը ստեղծվել է Քրեական օրենսգրքի 222-րդ և 330-րդ հոդվածների նպատակներով՝
- Հոդվածը սահմանում է, որ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի առգրավումը կամ արգելափակումը, որը խոչընդոտել է կամ կարող է խոչընդոտել տվյալ հիմնարկի կամ օբյեկտի բնականոն գործունեությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Նույն գործողությունը խմբակային՝ երկուսից չորս տարի ազատազրկմամբ.
- Ահաբեկչական նպատակներով ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի առգրավումը կամ արգելափակումը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։