Խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել երեք կազմակերպությունների վրաստանյան գրասենյակներում և աշխատակիցների բնակարաններում:
Դրանք են՝ ամերիկյան Concentrix ընկերության վրաստանյան գրասենյակը, Mercatus Capital-ի հիմնադիր Վալերի Տկղեշելաշվիլիի, ամերիկյան «Ատլանտյան խորհրդ»-ի DFRLab-ի վրացի հետազոտողներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի բնակարանները:
Քաղաքացիական հասարակությունը քննչական ծառայության ախատանքը նմանեցնում է կրեմլյան աշխատելաոճի: Ըստ նրանց՝ վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքից դժգոհ է միայն Վրաստանի կառավարությունը և Կրեմլը:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ օպերատիվ տվյալների հիման վրա «զանգերի կենտրոնների» գործով երեք գրասենյակներում խուզարկություններ են կատարվել։
«Դռնեդուռ՝ վարչական ռեսուրսով. «Վրացական երազանք»-ին քարոզարշավում օգնում են քաղաքապետարանի աշխատակիցները». այս վերտառությամբ հետաքննական հոդված է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։
«Ահաբեկում և շանտաժ սոցիալապես անապահովների նկատմամբ. ինչպես է «Վրացական երազանքը» պատրաստվում ընտրություններին». այս վերտառությամբ լրագրողական հոդված է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։
TI-ը նշել է՝ կոռուպցիայի նշաններ կան իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրատվությունների հավաքագրման գործընթացում:
Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև հարևան Հայաստանի լինել-չլինելը, այս մասին իր հայերեն նախընտրական կոչում գրել է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, որ Վաշինգտոնը շարունակում է մտահոգված լինել Վրաստանում տիրող իրավիճակով։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Վրաստանին վերաբերվող հայտարարություն է տարածել «X» սոցիալական ցանցում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու 32 հոգանոց պատվիրակությամբ։
Հոկտեմբերի 22-ին Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ի խորհուրդը քննարկել է իշխանական քարոզչական POSTV հեռուստաընկերության լրագրող Գուրանդա Բիլիխոձեի դեմ «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերպության (ՀԿ) հայցը:
Վրաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) լարիի փոխարժեքը պահպանելու համար շարունակում է արտարժույթի վաճառքը: ԿԲ-ը հոկտեմբերի 23-ին վաճառել է 60 մլն դոլար։