«Ատլանտյան խորհրդի» աշխատակիցներ Սոփո Գելավայի և Էթո Բուզիաշվիլիի բնակարանները խուզարկվել են փողերի լվացման և խմբակային խարդախության հոդվածներով հետաքննության շրջանակներում, հայտնել են նրանց փաստաբանները։
Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ի առավոտյան, ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկել է «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան հետազոտական կենտրոնի երկու աշխատակիցների բնակաւնները։
Գելավայի ամուսինը՝ քաղաքական գործիչ, «Ֆեդերալիստներ» կուսակցության անդամ Գիորգի Նոնիաշվիլին ասել էր, իր տունը խուզարկվում է, առգրավում են էլեկտրոնային բոլոր սարքերը։ Նոնիաշվիլին նշել էր նաև, որ պաշտոնական հիմքն իր կնոջ՝ «Ատլանտյան խորհուրդ» կազմակերպության հետազոտող Սոփո Գելավայի աշխատավայրիհետ է կապված:
«Ատլանտյան խորհրդ»-ի ևս մի աշխատակցի՝ գիտաշխատող Էթո Բուզիաշվիլիի տունը ևս խուզարկվում է։ Նրա բնակարան էր մտել ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: