Դռնեդուռ՝ վարչական ռեսուրսով. iFact-ի հետազոտությունը

«Դռնեդուռ՝ վարչական ռեսուրսով. «Վրացական երազանք»-ին քարոզարշավում օգնում են քաղաքապետարանի աշխատակիցները». այս վերտառությամբ հետաքննական հոդված է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։

iFact-ը փաստել է՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներն անձամբ են հաստատում, որ ջանք չեն խնայում կուսակցական քարոզչական-ագիտացիայի համար, նույնիսկ հպարտանում են դրանով։

«Երբ մոտենում են ընտրությունները, քաղաքական գործիչներն ու կուսակցությունների համակարգողները սկսում են տնետուն գնալ, այսինքն՝ տեղեկատվական արշավով են զբաղվում։ Այս պահին մարդկանց հետ խոսում են դեմ առ դեմ՝ քաղաքներում կամ գյուղերում, գնում են բոլորի դռները՝ տեղում փորձելով աջակցություն ստանալ։ Սա մի տեսակ նախընտրական ավանդույթ է, որին հետևում են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխող կուսակցությունը»,- գրել է iFact-ը:

Սոցիալապես անապահովների ահաբեկում. iFact-ի նախընտրական հոդվածը