Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախընտրական հոլովակը նման է ռուսական նախընտրական հոլովակին:
Facebook սոցիալական ցանցում «Վրացական երազանք»-ի առաջնորդների տարածած տեսահոլովակը ճշգրտորեն կրկնում է Կրեմլի քարոզչական տեսահոլովակի սցենարը, որը նկարահանվել էր 2018 թվականի Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններից առաջ։
Երկու տեսահոլովակներում էլ՝ թե՛ռուսական, թե՛ «Վրացական երազանք»-ի տարբերակում, երկխոսություն է ամուսնու և կնոջ միջև, որտեղ տղամարդը չի ուզում գնալ ընտրությունների:
«Վրացական երազանք»-ի տեսահոլովակի դեպքում, ըստ սցենարի՝ ամուսինը երազում է «նախորդ իշխանության» մասին, որը խորհրդանշվում է պատերազմով. ռուսական նախընտրական հոլովակում տղամարդը «ԼԳԲՏ քարոզչություն» է տեսնում երազում: Երկու հոլովակներում էլ տղամարդիկ արթնանում են իրենց տեսած «վատ երազից» վախեցած: