Երեք օր առաջ Թբիլիսիի Զղվիսուբանի թաղամասում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի բացած մոտ 40 միլիոն լարի արժեցած նոր քաղաքային այգու մի մասը հեղեղվել է. այգու տարածք ցեխաջուր է լցվել:
Այդ մասին տեղեկությունը տարածել է «Իմ քաղաքը սպանում է ինձ» էկոլոգիական և սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ֆեյսբուքյան էջը:
Այգին Թբիլիսիի քաղաքապետ կողմից հանդիսավոր բացվել է հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից առաջ։ Պուրակը կառուցված է 25 հեկտարի վրա, որի վերականգնման համար ծախսվել է 39 մլն 280 հազար 534 լարի 68 թեթրի։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զղվիսուբանի փողոցի տարածքում, այգու լանջին վնասվել է կենտրոնական ջրատարը, ինչի պատճառով ջուրը մակերևութային հող է բերել դեպի այգի։
«Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են Georgian Water and Power (GWP) ընկերությանը, մի քանի րոպեից ջուրն անջատվել է։ Այս փուլում վերանորոգվում է ջրատարը, մաքրվում է տարածքը»,- հայտնել են քաղաքապետարանից։