Զուրաբիշվիլին վարչապետի թեկնածուին կներկայացնի ընտրություններից հետո

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վարչապետի թեկնածուին կներկայացնի ընտրություններից հետո։

Այս մասին նա ասել է «Formula» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ միաժամանակ ընդգծելով՝ չեզոք վարչապետը, որը քաղաքական գործիչ չէ, կհեշտացնի կողմերի հաշտեցումը։

Բացի այդ, նախագահի խոսքով, այսպես կոչված տեխնիկական կառավարության կազմի մասին քննարկումները ևս կսկսվեն ընտրություններից հետո։

«Տեխնիկական կառավարությունը կարող է լինել ամբողջովին տեխնիկական կամ  խառը, սա կսկսենք քննարկել ընտրություններից հետո։

Ես ուզում եմ ընտրողներին վստահեցնել, որ ոչ մի տեղ չեմ գնում, այստեղ եմ։ Այստեղ եմ լինելու ընտրություններից հետո, զգույշ եմ լինելու մեր երկրի կայունության հարցում։ Ես ջանք ու եռանդ չեմ խանյի, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ մինչ այս, Զուրաբիշվին հայտարարել էր, որ տեխնիկական կառավարության կազմը կներկայացնի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ։

Նախագահը կներկայացնի տեխնիկական կառավարության կազմը. ինչ է պետք իմանալ