Վրաստանյան ժողովրդավարության իրավիճակը տագնապալի է․ TI

Վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանում ժողովրդավարության առումով իրավիճակը տագնապալի վատթարացել է, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում:

Զեկույցը ներառում է 2020-2024 թվականների ժողովրդավարական միջավայրի համար կարևոր չորս ոլորտներ՝ հակակոռուպցիոն միջավայր, դատական ​​համակարգ, խորհրդարանական վերահսկողություն և մեդիա միջավայր:

ՀԿ-ի պնդմամբ, վերջին 4 տարիներին՝ վճռորոշ խորհրդարանական ընտրություններից առաջ, երկրում առկա ժողովրդավարական իրավիճակը տագնապալի է։

TI-ի  գնահատմամբ՝ պետական ​​գրավման գործընթացը շարունակվել և խորացել է, բարձր մակարդակի կոռուպցիայի անպատժելիությունը հասել է կլեպտոկրատիայի մակարդակի, դատական ​​համակարգում կլանային իշխանությունն էլ ավելի է ամրապնդվել, խորհրդարանական վերահսկողությունը մնացել է ձևականություն, առաջ է եկել թշնամական միջավայր՝ անկախ լրատվամիջոցների նկատմամբ, իսկ լրագրողական գործունեությունը դարձել է վտանգավոր։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ: