Իվանիշվիլին և «տղամարդու կաթը»

Հոկտեմբերի 21-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսել է «տղամարդու կաթի» մասին։

Իվանիշվիլին իր հարցազրույցում խոսել է հակաԼԳԲՏ թեմաների մասին, կրկնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոմոֆոբ խոսքը՝ «մայրը մայր է, հայրը՝ հայր»: Հարցազրույցի ընթացքում օրինակներ բերելով՝ Իվանիշվիլին, մասնավորապես, ասել է. «…Տղամարդկանց ու կնոջ կաթը նույնն է»։

Իվանիշվիլիի այս հայտարարությունը համացանցային մեմ է դարձել։ Ներկայացնում ենք այս թեմայով համացանցային արձագանքները: Քաղաքացիներն ու քաղակտիվիստները Իվանիշվիլիի հայտարարութանը ծաղրանքով են մոտեցել: Արձաքանքերն այսպսին են.

  1. «Կարծում եմ՝ մաստիտ ունեմ»,
  2. «Մածոնի մորը երբեք մածոնի հայր չեն ասում»,
  3. «Շուտով գովազդներում՝ տղամարդու բնական կաթից և օդային շոկոլադից պատրաստված սալիկ»,
  4. «Ընկերներ, իմ ձագուկներին կաթ է պետք, ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով հայր կատու է»,
  5. «Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, հասակացա, իսկ ի՞նչ կաթ»,
  6. «Կաթս չորացավ, այնպիսի բաներ է խոսել այս մարդը»,
  7. «Կներեք, որևէ մեկը տեղեկյա՞կ է, տղամարդու կաթը բուսակա՞ն է»:

Ոմանք էլ կաթի տարաներ են տարածում համացանցում, որի վրա գրված է՝ «երազանքի կաթ», նկատի ունենալով՝ իշխող «Վրացական երազանք»-ին: