Հոկտեմբերի 25-ը` ոչ աշխատանքային օր

Խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

3031 ընտրատեղամասերից 483-ը տեղակայված են մանկապարտեզների, 1675-ը` հանրակրթական դպրոցների շենքերում, իսկ 873 ընտրատեղամասերը` այլ նշանակության շենքերում:

«Կառավարության որոշումը հիմնավորվել է ԿԸՀ-ին ուղղված դիմումի հիման վրա, ըստ որի, քանի որ ընտրատեղամասերը տեղակայված են հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, աշխատանքային օրերին գործունեությունը կարող է խոչընդոտել ընտրատեղամասերի ժամանակին կազմակերպվածությանը»,- ասվում է կառավարության տարածած տեղեկատվության մեջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։