Վրացի ընտրողը կփակի ԵՄ-ի վրա հարձակումների էջը․ Ստանո

Եվրամիության բարձր ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն հայտնում է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վրաստանյան ընտրություններին։ ԵՄ-ն կգնահատի՝ արդյոք հոկտեմբերի 26-ի ընտրություններն ազատ և արդար են ընթանում:

«Ընտրողները հնարավորություն ունեն վճռելու՝ արդյոք դեմ են ապատեղեկատվությանը, հակաեվրոպական նարատիվին, թե կողմ են երկրի եվրաինտեգրմանը։

Վրացի ընտրողը, եթե իսկապես ցանկանում է եվրոպական ապագա, կընտրի այն ուժին, որն իրեն մոտեցնելու է դրան։ Այդպիսով ընտրողը կփակի Վրաստանի ամենամոտ գործընկերոջ՝ Եվրամիության վրա հարձակումների էջը»,- ասել է խոսնակը։