Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 21

Վաշինգտոնը և Արևմուտքի մյուս մայրաքաղաքներն անհանգստացած են քաղաքական փոփոխություններով, որն արտահայտվում է Վրաստանի կառավարության ոչ լիբերալ ներքին քաղաքականությամբ:

Վրաստանյան քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության (ՀԸ) «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարն աղմկահարույց լրագրողական հետաքննություն է իրականացրել, որում ձայնագրությունների հիման վրա պարզ է դառնում, թե 2024 թվականի «գործակալաների օրենք»-ի դեմ խաղաղ ցույցերի ժամանակ ով է հատուկ հանձնարարություն տվել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին («Խարեբա»):

«Վարչական ռեսուրսի օգտագործում Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի ընտրությունների համար». այս վերտառությամբ միջանկյալ այլ զեկույց է հրապարակել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ լրատվամիջոցները և ընդդիմության ղեկավարները հայտնում են, որ ընտրողներից առգրավում են անձը հաստատող վկայականները, ահաբեկմամբ ձեռք են բերում նրանց ID համարները:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ):

Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ ձայնը» դիտորդական առաքելության կողմից դիտորդություն իրականացվելու համար գրանցվել է 4 հազար 200 քաղաքացի, որից ընտրություններին հետևելու է 1800-ը։

ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հոկտեմբերի 21ից սկսում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը։

Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» հանրահավաքին «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը նաև հայերենով ուղերձ է հղել քաղաքացիներին։

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին ներկա է եղել 90-100 հազար մարդ:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 20-ին փորձել է միջամտել Ազատության հրապարակում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթի ավարտին անցկացված հավաքին:

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16 հազար 777,7 մլն. դոլար, ինչը 3,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը:

Թբիլիսիում գիշերը հարձակման է ենթարկվել տրանսգենդեր Նատա Տալիկիշվիլին։

Եվրամիության (ԵՄ) անդամ 13 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վրաստանում տիրող նեքաղաքական իրավիճակի մասին։ Նրանք ակնկալում են, որ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին կապահովի ազատ և արդար ընտրություններ։

Թբիլիսիում կայացել է «Ֆեդերալիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: