Նախագահի իմփիչմենթի հարցով իշխանությունը դիմում է ՍԴ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ):

Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու մեջ: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ:

Հետևաբար՝ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահ Զուրաբիշվիլին խատել է հենց այդ ենթակետը, և կառավարությունից թույլտվություն չի ստացել:

Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ է 100 ձայն: Իշխող կուսակցությունը նախատեսում է հարցը լուծել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին իսկ նստաշրջանում՝ հույս ունենալով, որ ընտրությունների արդյունքում կկարողանա սահմանադրական մեծասնություն կազմել:

Իշխող թիմը սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում սպառնում է նաև չեղարկել, իրենց ձևակերպմամբ՝ «հավաքական  ազգային շարժմանը» (նկատի ունեն ողջ ընդդիմությանը):

Նախագահի իմփիչմենթի փորձը. իշխանությունն ընդդեմ նախագահի