«Իմ ձայնը» 1800 դիտորդ կունենա ընտրություններում 

Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ ձայնը» դիտորդական առաքելության կողմից դիտորդություն իրականացվելու համար գրանցվել է 4 հազար 200 մարդ, որից ընտրություններին հետևելու է 1800-ը։ Այդ մասին հայտարարել է «Իմ ձայնը»-ի խոսնակներից Լոնդա Թոլորաիան:

«Մեր դիտորդները, շարժական խմբերը վերահսկելու են ընտրությունները բոլոր ընտրատարածքներում։ Մենք համակարգում ենք տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների հետ՝ համատեղ ապահովելու, որ յուրաքանչյուր ընտրողի ձայնը պաշտպանված է:Հոկտեմբերի 25-ին «Իմ ձայնը» դիտորդական առաքելությունը կներկայացնի նախընտրական միջավայրի գնահատման հաշվետվությունը»,- ասել է Թոլորաիան:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը՝ արտասահմանում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։