«Վրացական երազանքի» աջակիցները «լազերներով» փորձել են խոչընդոտել երթը 

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, փորձել է միջամտել Ազատության հրապարակում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթի ավարտին անցկացված հավաքին:

Ազատության հրապարակում գտնվող խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին պատկանող «Մոնոգրափ» հյուրանոցի պատշգամբում գտնվող ռեստորանից՝ Ազատության հրապարակում տեղադրված բեմում ելույթ ունեցողների և երթի մասնակիցներին բեմի վրա «Վրացական երազանք»-ի աջակիցներն, այսպես կոչված՝ լազերներ են գցել: Նրանք «լազերներ» են գցել նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա՝ ելույթի ընթացքում:

Գտնվելու վայրը պարզելուց հետո «Վրացական երազանք»-ի աջակիցները ծածկել են դեմքերը վերմակներով և թաքնվել տեսախցիկներից։

«Մթավարի արխի»-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի աջակիցներն աշխատում են տարբեր մունցիպալիտետներում, նաև «Վրացական երազանք» երիտասարդական կազմակերպության անդամներ են։

Հիշեցնենք. «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին միացել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և արևմտամետ ընդդիմությունը: