Թբիլիսիում հարձակվել են տրանսգենդեր կնոջ վրա

Թբիլիսիում գիշերը հարձակման է ենթարկվել տրանսգենդեր Նատա Տալիկիշվիլին։

Տալիկիշվիլին «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը պատմել է, որ հարձակվողը բանավոր հայհոյել է իրեն, աղյուսի կտորով հարվածել գլխին։

«Ես կանգնած էի Օրթաճալայի կանգառում, երբ մեկն աղյուսի կտորով հարվածեց գլխիս։ Ասաց՝ դու արժանի ես մահվան, ոչ թե հարվածի»,- պատմել է Տալիկիշվիլին։

Նրան տեղափոխել են կլինիկա։

Ներքին գործերի նախարարությունից Publika մեդիահարթակին հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով։ Նախնական տեղեկատվությամբ՝ հարձակվողը ձերբակալված է։