Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին դիմել է ուղերձով:
Նրա խոսքով, հոկտեմբերի 20-ի երթը և ակցիան դառնալու են երկրի պատմության մեջ հիշարժան են դառնալու։
«Վրաստանի պատմության մեջ այսօրը հիշարժան կդառնա մեր երեխաների ու թոռների համար։ Թոռնիկս՝ Գաբրիելը, ծնվել է այսօր․ սա խորհրդանշական է, նշան, որ նոր ապագա է գալիս, նոր Վրաստան է սպասվում:
Վրաստանը, որն այսօր կանգնած է իմ առջև՝ ազատ Վրաստանն է։ Այստեղ որևէ մեկը ստիպողաբար չի հայտնվել։ Ազատությունից առավել թանկ բան չկա։ Ազատություն և խաղաղություն․ այսօր այստեղ է վրաց հասարակությունը, որը Եվրոպա է մտնում խաղաղ, արժանապատիվ վրացական ուղիով», -ասել է նախագահը՝ միանալով ընտրություններից առաջ կայացած «Վրաստնն ընտրում է Եվրամիությունը» բազմամարդ ակցիային։
Նախագահն Ազատության հրապարակից դիմել է Վրաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկիին և Մոլդովայի նախագահի թեկնածու Մայա Սանդուին։
«Ուզում եմ դիմել Մայա Սանդուին: Մայա՛, հուսով եմ, որ այսօր կլինի քո հաղթանակի և եվրոպական հանրաքվեի հաղթանակի օրը։ Մենք միասին ենք մտնելու Եվրոպա:
Ուզում եմ նաև դիմել Վլադիմիր Զելենսկիին՝ ասելու, որ մենք գիտակցում ենք՝ նրա պայքարը նաև մեզ համար է, որպեսզի միասին մտնենք Եվրոպա»,- ասել է նախագահը։