Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին, որն ընթանում է Ազատության հրապարակում։
Տեղեկության համաձայն՝ նախագահը երթի մասնակիցներին կդիմի բեմից։
«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը». այս խորագրով հանրային երթը մեկնարկել է Թբիլիսիում 5 վայրից։ Քաղաքացիները հավաքվել են Մարջանիշվիլիի հրապարակում, 300 Արագվելիում, Ամաղլեբաի փողոցում, Հերոսների հրապարակում և Հանրապետության հրապարակում և այժմ երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։
Հատկանշական է, որ ընդդիմությունը միացել է Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին մեկնարկած «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ցույցին: