«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը». այս խորագրով հանրային երթը մեկնարկել է Թբիլիսիում 5 վայրից։ Քաղաքացիները հավաքվել են Մարջանիշվիլիի հրապարակում, 300 Արագվելիում, Ամաղլեբաի փողոցում, Հերոսների հրապարակում և Հանրապետության հրապարակում և այժմ երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։
Քաղաքացիական հասարակության հետ միասին հանրահավաքին միանում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն», «Ուժեղ Վրաստան»-ի անդամները։
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում նախատեսված է ակցիա-համերգ, որին կմասնակցեն մի շարք վրացի եվրոպամետ երաժիշտներ։