«Մարիոնետների վարպետ. նախկին ռուս օլիգարխ, որ 10 տարի մանևրում է վրացական քաղաքականությունում». այս վերտառությամբ հոդված է հրապարակել իտալական Linkiesta պարբերականը:
Եվրախորհրդի (ԵԽ) հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի կառավարության ընթացքը վտանգ է ներկայացնում երկրի ապագայի համար։ Ընդգծվում է նաև, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցված է։
Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ միակուսակցական երկիր, ապա երբևէ չի դառնա ԵՄ անդամ։
Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, փաստացի հանգեցնում են Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմանը. վրաց ժողովուրդը մի քանի օրից պետք է արտահայտի իր ընտրությունը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Վրաստանի քաղաքացի Դեա Էրեմաշվիլին անցյալ տարի համագործակցել է «Կոալիցիա անկախ կյանքի համար» հասարակական կազմակերպության հետ։ Այս տարի «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո նրա աշխատավարձի և բանկային հաշվի մասին տեղեկությունն առանց իր համաձայնության հրապարակվել է «գործակալների ռեեստր»-ում:
Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնը և Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը արձագանքել են կառավարական քարոզչական POSTV-ի տարածած տեղեկատվությանը, թե ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն թաքցնում է իր էթնիկ ծագումը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է ընտրողների միասնական ցուցակի մշակման աշխատանքները. հոկտեմբերի 26-ի ընտրություններին ընդառաջ ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 508 հազար 294 է։
Վրաստանի 199 հազար 109 չափահաս քաղաքացի չունի անձնագիր, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային նույնականացման:
«Վուդմաստեր» ՍՊԸ-ի 18 տոկոսի սեփականատեր Գիորգի Ճելիձեն 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ «ռուսական օրենք»-ի ընդունումից հետո 40 հազար լարի է նվիրաբերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը:
Վրաստանում մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան Մթածմինդայի այգուն կապող ճոպանուղին բացվել է: