Միակուսակցական երկիրը ԵՄ անդամ չի դառնա․ դեսպան

Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ միակուսակցական երկիր, ապա երբևէ չի դառնա ԵՄ անդամ։

«Եվրամիությունը հիմնված է կոնկրետ արժեքների վրա։ Դրանք են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Հետևաբար, եթե դուք որոշեք Վրաստանը դարձնել միակուսակցական երկիր, եթե որոշեք արգելել ընդդիմադիր կուսակցություններին, երկրից հեռացնել հասարակական կազմակերպություններին, չպաշտպանեք մարդու իրավունքներն ու ազատ լրատվամիջոցները, ապա ուղիղ և հստակ ասում եմ, որ Վրաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2030 թվականին», — նշել է ԵՄ դեսպանը։

Կարդացեք նաև՝

«Վրացական երազանք»-ի պատճառով ԵՄ անդամակցության գործընթացը կասեցվել է. Յուկնևիչիանե