Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը 76 կողմ, 10 դեմ ձայներով Վրաստանի վերաբերյալ քննադատական հռչակագիր է ընդունել։
ԱՄՆ Կոնգրեսում գործող Եվրոպական անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, հերթական հայտարարությունն է հրապարակել Վրաստանի վերաբերյալ։
Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ֆիզիկական անձինք «գործակալների օրենք»-ի դեմ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց կներկայացնեն:
Մոսկվան իրատեսական է անվանել «Վրացական երազանք»-ի կառավարության նարատիվը «երկրորդ ճակատի» վերաբերյալ։
Չի բացառվում, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կապը Մոսկվայի հետ սերտացել է. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրացական խարտիա»-ն ստորագրած կողմերի հաղթանակի դեպքում կլինի նրանց կողքին՝ մասնակցելով ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկն ապահովելու գործընթացին։
Վրաստանում հստակ ժողովրդավարական հետընթաց կա. ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն ասել է, որ ԵՄ անդամակցությունը շատ շահավետ կլինի Վրաստանի տնտեսության համար, բայց Վրաստանն ինքը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել ԵՄ-ին, թե` ոչ։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակել է ԵՄ անդամ երկրներին ուղղված հրավերի նամակը, որտեղ խոսել է առկա մարտահրավերների ու քննարկվելիք հարցերի մասին։
Global Finance միջազգային ֆինանսական հանդեսը Նաթիա Թուրնավային գնահատել է եվրոպական տարածաշրջանի կենտրոնական բանկերի ղեկավարներից ամենացածր միավորով։
Եվրոպացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին ստեղծված բարդ իրավիճակի պատճառ է համարում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին և պնդում, որ «Վրացական երազանք»-ի որոշումներն անհամատեղելի են Եվրամիության արժեքներին ու պահանջներին։
Տնտեսական ազատության ինդեքսում, որն ամեն տարի հրապարակում է ամերիկյան Heritage Foundation կազմակերպությունը, Վրաստանը կորցրել է 0,3 միավոր, թեև 35-րդ տեղից տեղափոխվել է 32-րդ տեղ՝ այլ երկրների միավորների կորստի պատճառով։
Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) հաղորդագրության համաձայն՝ ուսուցիչների աշխատավարձի կանոնակարգում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի` ընտրովի առարկաների դասավանդումը կփոխհատուցվի աշխատավարձի վճարման նոր կարգով։
Համացանցի ազատության ցուցանիշով Վրաստանն ու Հայաստանը ազատ երկրների շարքում են։
Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) լարիի փոխարժեքը պահպանելու համար արտարժույթի աճուրդում վաճառել է 64,9 մլն դոլար: