Իվանիշվիլիի կապը Մոսկվայի հետ, կարծես, սերտացել է. նախագահ

Չի բացառվում, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կապը Մոսկվայի հետ սերտացել է, ամերիկյան POLITICO պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին նշել է` գուցե  Իվանիշվիլին դեռևս առնչություններ ունի Ռուսաստանի հետ, և դրանք էլ ավելի են սերտացել։

Նախագահն ասել է, որ չի ցանկանում «դավադրության տեսության» դիտակետով նայել խնդրին, թեև դժվար է բացատրություն գտնել, թե ինչու է իշխող կուսակցությունը շրջվել եվրաինտեգրումից։ Հնարավոր պատճառներից մեկը նախագահը նշել է Ռուսաստանի հետ Իվանիշվիլիի կապերը։

Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ի համար դժվար կլինի վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, եթե նույնիսկ հաղթի ընտրություններում։

«Վրացական խարտիա»-ն ստորագրողների հաղթանակի դեպքում կլինեմ նրանց կողքին. Զուրաբիշվիլի