Վրաստանում հստակ ժողովրդավարական հետընթաց կա, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բորելն ասել է` հոկտեմբերի 26-ի վրաստանյան ընտրություններում մարդիկ պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են շարժվել դեպի Եվրոպա, թե՞ հեռանալ Եվրոպայից։
«Սա կարևոր պահ է մեզ համար և ավելի շատ վրաց ժողովրդի համար, քանի որ վտանգված է երկրի ապագան»,- ասել է Բորելը։
Նշենք, որ այսօր Եվրախորհրդի նիստում քննարկվում է Վրաստանի հարցը։ Եվրոպական խորհուրդն անդրադառնում է միջազգային հարաբերություններին, Վրաստանում և Մոլդովայում տիրող իրավիճակին առնչվող հարցերին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքից նաև պարզ է դառնում, որ գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման լինելու է Ուկրաինան։