Ընտրովի առարկաների դասավանդումը` աշխատավարձի վճարման նոր կարգով. ԿԳՆ

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) հաղորդագրության համաձայն՝ ուսուցիչների աշխատավարձի կանոնակարգում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի` ընտրովի առարկաների դասավանդումը կփոխհատուցվի աշխատավարձի վճարման նոր կարգով։

«Աշակերտների մտահորիզոնի ընդլայնման և գիտելիքների հարստացման նպատակով ազգային ուսումնական պլանը միջնակարգ մակարդակում սահմանում է կամընտիր առարկաների բազմազան ցանկ, ինչպես նաև հնարավորություն է տալիս դպրոցին՝ հաշվի առնելով աշակերտների հետաքրքրությունները, կազմել այլ դասընթաց և նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ներառել ուսումնական գործընթացում։

Ընտրովի դասընթացները կվճարվեն աշխատավարձի նոր կարգով.

Դա վերաբերում է նաև օտար լեզուների խմբում ընդգրկված բոլոր առարկաներին և այն ընտրովի առարկաներին, որոնք ներառում են երկու կամ ավելի առարկայական խմբեր (օրինակ՝ մեդիագրագիտություն)»,- ասված է նախարարի հրամանում։

Աշխատավարձի նոր բանաձևի համաձայն՝ 2024 թվականի հուլիսից հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կախված է ոչ թե ուսուցչի կարգավիճակից (ավագ, ղեկավար, մենթոր), այլ աշխատանքային ժամային ծանրաբեռնվածությունից։

Աշխատավարձի նոր բանաձևի համաձայն՝ նախարարությունը չեղյալ է համարել ուսուցիչների կարգավիճակի հավելավճարը և բարձրացրել ժամավճարը, ինչը հանգեցրել է որոշ ուսուցիչների դժգոհությանը։