Վրաստանն ու Մոլդովան եվրանդամակցության վճռական փուլում են. Միշել

Հոկտեմբերի 17-ին նախատեսված նստաշրջանից առաջ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակել է ԵՄ անդամ երկրներին ուղղված հրավերի նամակը, որտեղ խոսել է առկա մարտահրավերների ու քննարկվելիք հարցերի մասին։

Միշելն ընդգծել է՝ քննարկման ոլորտներից մեկը լինելու է Վրաստանը, քանի որ այդ երկիրը` Մոլդովայի հետ միասին, կանգնած է վճռական փուլի շեմին։

«Եվրախորհուրդը քննարկում է մի քանի քաղաքական հարցեր՝ կապված մեր միջազգային հարաբերությունների հետ, այդ թվում՝ Մոլդովայում և Վրաստանում տիրող իրավիճակների։ Երկու երկրներն էլ եվրոպական ճանապարհի վճռական փուլի շեմին են»,- ասել է Միշելը։

Նա նշել է նաև, որ Եվրախորհրդի նիստի գլխավոր հարցը լինելու է Ուկրաինան, և խորհրդի անդամները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց լսելու են իր հաղթական ծրագրի մասին։

ԵՄ խորհուրդը քննարկել է Վրաստանի հարցը