Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 16

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը» նախատեսում են ընտրություններից առաջ արհեստական ​​ինտելեկտով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով կեղծ տեսանյութեր/ձայնագրություններ տարածել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացուցիչը հրավիրված է առաջիկա ընտրությունների համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստին՝ բացատրություն տալու համար։

Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ապատեղեկատվություն է որակում իշխնամետ «Ռուսթավի 2» ՀԸ-ի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ 2019-2024 թվականներին «անհայտ ծագման ապօրինի կանխիկ գումար» է մուտք գործել հեռուստաալիք:

Ռուսական էներգետիկ Inter Rao ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան ռուսական սակագնային համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է Վրաստանին և Ադրբեջանին՝ արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով։

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցի։

ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Վրաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում երկրպագուների պահվածքի համար։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի համար պետական ​​պաշտպանություն է նշանակվել։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը (TI) հակիրճ գնահատական ​​է ներկայացրել կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Բաց կառավարման գործընկերություն (OGP) բազմաշահառու միջազգային նախաձեռնությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը, տեղեկությունը հաստատում են կառավարության վարչակազմից:

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում Վրաստանի վերաբերյալ քննարկվում է տեղի ունեցել:

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի նախկին դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտին, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ «նախագահ» էր, արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «փոխադարձ ներման ու հաշտեցման» նախաձեռնությանը։

Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) մոնիտորինգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է սոցիալական լրատվամիջոցների մոնիտորինգի առաջին միջանկյալ զեկույցը, որը ներառում է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է վրաստանհան ներքաղաքական զարգացումներին, մադնավորապես հոկտեմբերի 26-ին սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։

Նախագահականը հերքում է Նիկա Գիլաուրիի վարչապետության լուրը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 15-ին Զուգդիդիից պատասխանել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հոկտեմբերի 14-ին արած հայտարարությանը:

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից օկուպացված Հարավային Օսիայի Զեմո Արցևի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալված Փրիդոն Փակաուրին ազատության մեջ է։