Աղքյորփիի ներքին ճանապարհի վերականգնման մրցույթը չի կայացել

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհի վերականգնման մրցույթը չի կայացել։

Սեպտեմբերի 12-ին քաղաքապետարանը Աղքյորփիի ներքին ճանապարհի կառուցման համար 433 հազար 711 լարիի մրցույթ էր հայտարարել, որին ոչ մի ընկերություն չի մասնակցել։

Պետական գնումների ծառայության կայքում հրապարակված մրցութային փաստաթղթերի համաձայն, վերականգնման հատվածը ճանապարհաշինությունից բացի ներառում է նաև տեղական ճանապարհների մուտքերի վերականգնումը։

Նախագծով նշված ճանապարհահատվածը բաղկացած է 5 անկախ առանցքներից և ընդհանուր երկարությունը 745 երկայնական մետր է, որը կլիներ երկաթփետոնե ծածկով:

Նյութի հրապարակման պահին Աղքյորփի գյուղի ճանապարհի համար նոր մրցույթի վերաբերյալ տեղեկություն հայտնի չէ։