TI-ը գնահատում է 2025-ի պետբյուջեի նախագիծը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը (TI) հակիրճ գնահատական ​​է ներկայացրել կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Կազմակերպությունը նշում է, որ սա բյուջեի նախնական տարբերակն է, որ մինչև վերջնական հաստատումը երկու անգամ կվերադարձվի կառավարություն՝ փոփոխությունների համար։

TI-ը չի բացառում նաև, որ հնարավոր է դեկտեմբերին խորհրդարանը հաստատի ներկայիս տարբերակից զգալիորեն տարբերվող բյուջե։

Նախնական տարբերակ՝

  • 2025 թվականին պետբյուջեի եկամուտները կավելանան 2,3 մլրդ լարիով և կհասնեն 26,9 մլրդ լարիի,
  • 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին Վրաստանի կառավարությունը 91 միլիոն լարիով պակաս դրամաշնորհ կստանա արևմտյան երկրներից,
  • 2025 թվականին կառավարությունը արևմտյան երկրներից կստանա ընդամենը 60 միլիոն լարի դրամաշնորհ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում,
  • 2025 թվականի պետական ​​բյուջեի ընդհանուր ծախսերը (վճարումները) կկազմեն 27 միլիարդ լարի, ինչը 2 միլիարդ լարիով ավելի է 2024 թվականի բյուջեի ծախսերից:

Բյուջեի մասին հավելյալ տեղեկություն կարող եք կարդալ այստեղ:

TI-ը նշում է, որ ամենամեծ անկումը Եվրամիության կողմից հատկացված դրամաշնորհների մասով է՝

«2025 թվականին Վրաստանի կառավարությունը Եվրամիությունից կստանա 15 միլիոն լարիի դրամաշնորհ, ինչը 92 միլիոն լարիով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ ԵՄ-ի 15 մլն դրամաշնորհը կծախսվի Աջարիայի գյուղերի ջրամատակարարման և Վարդնիլի և Էնգուրի հիդրոէլեկտրակայանների վերականգնման համար։ Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են տարածքային զարգացումը, զբաղվածության շուկայի զարգացումը, գյուղատնտեսության զարգացումը և այլն, այլևս չեն ֆինանսավորվի Եվրամիության կողմից»,- ասված է հայտարարության մեջ։