Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն արձագանքել է կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կից «Միացյալ չեզոք Վրաստան» խմբավորումը հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և նրա կողմնակիցները պետք է դատվեն։
Վրաստանի իշխանությունն արժանի է «ռուս» մականվանը, քանի որ գործում է Կրեմլի մեթոդներով, Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 12 դատապարտյալի։
ԵՄ-ն մտահոգված է վրացական իշխանության գործողություններով. Reuters
«Վրացական երազանք»-ի գործողությունները Վրաստանին հեռացնում են եվրոպական ուղուց. Բորել
Ըստ «Արդար ընտրություններ»-ի (ISFED) ղեկավար Նինո Դոլիձեի՝ վերջին շաբաթների ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդները ողջ երկրում հաճախ են ստանում տեղեկություններ այն մասին, որ իշխող կուսակցության օգտին նախընտրական քարոզարշավում ներգրավված անձինք փորձում են ճնշում գործադրել ընտրողների վրա:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի (Միացյալ Թագավորություն) արտակարգ և լիազոր դեսպան Գարետ Ուորդն ասել է, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ բրիտանական կողմը որոշել է սառեցնել բարձր մակարդակի Wardrop Dialogue ամենամյա նիստը նախարարների միջև։
Հոկտեմբերի 14-ին Կախեթիում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման անդամ Էլենե Մեգրելիշվիլին։ Կոալիցիայի մեկ այլ անդամ` Անա Քարթլելիշվիլին, մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոցում է:
Վրաստանում կրթության հարցերով զբաղվող 5 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կուսակցություններին առաջարկել են «Կրթության հռչակագիր», ըստ որի՝ կուսակցությունները պետք է պարտավորվեն ապահովել կրթության ազատությունը կուսակցական վերահսկողությունից և զերծ մնան կրթական համակարգը կուսակցական շահերի համար օգտագործելու արատավոր պրակտիկայից։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործնականում բեռնաթափված է:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 16,779 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 3,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Վրաստանում 15-29 տարեկան 576,4 հազար երիտասարդներից 26,7 տոկոսը գործազուրկ է:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծել է անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունենալու կարևորությունը։