Փորձում են ճնշում գործադրել ընտրողների վրա. Նինո Դոլիձե

Ըստ «Արդար ընտրություններ»-ի (ISFED) ղեկավար Նինո Դոլիձեի՝ վերջին շաբաթների ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդները ողջ երկրում հաճախ են ստանում տեղեկություններ այն մասին, որ իշխող կուսակցության օգտին նախընտրական քարոզարշավում ներգրավված անձինք փորձում են ճնշում գործադրել ընտրողների վրա:

Նրա խոսքով, իշխող կուսակցության ակտիվիստները տարբեր պատրվակներով ընտրողներից ոմանց խնդրում են իրենց անձը հաստատող փաստաթղթերը ժամանակավորապես հանձնել իրենց։

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ն ընտրական գործընթացներին հետևում է 2024 թվականի հունիսի 1-ից և պարբերաբար հրապարակում է նախընտրական մոնիտորինգի արդյունքները։ Վերջին շաբաթների ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդները երկրով մեկ հաճախ տեղեկություններ են ստանում, որ իշխող կուսակցության օգտին նախընտրական քարոզարշավում ներգրավված անձինք տարբեր ձևերով փորձում են ճնշում գործադրել ընտրողների, այդ թվում՝ բյուջետային կազմակերպություններում աշխատող անձանց վրա։

Բյուջետային կազմակերպություններում և որոշ մասնավոր հիմնարկներում ղեկավարներն աշխատակիցներին հանձնարարում են իշխող կուսակցության օգտին կազմել հավանական համախոհների ցուցակներ: Անօրինական է աշխատակիցներին նմանատիպ առաջադրանքներ տալը, ինչպես նաև ընտրողների անձնական տվյալներն այդ կերպ ձեռք բերելը, պահելն ու մշակելը։ «Արդար ընտրություններ»–ը բյուջետային և մասնավոր կազմակերպությունների ղեկավարներին կոչ է անում զերծ մնալ ապօրինի առաջադրանքներ տալուց: Նման դեպքերում աշխատակիցներն իրավունք ունեն չկատարելու ապօրինի առաջադրանքը, որն ուղղակիորեն չի բխում պաշտոնական գործառույթից»,- ասել է Դոլիձեն։

ISFED-ը խրախուսում է ընտրողներին` ոչ մեկին չտալ իրենց անձնական տվյալները և/կամ անձը հաստատող փաստաթղթերը։