Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կից «Միացյալ չեզոք Վրաստան» խմբավորումը հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և նրա կողմնակիցները պետք է դատվեն։
«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստման իրականացումը` «Ազգային շարժման» արգելում, դժվար կլինի իրագործել այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց որոշակի խումբ կշարունակի աջակցել այդ կուսակցությանը և ընտրություններում կքվեարկի այդ կուսակցության օգտին», նշված է հայտարարության մեջ որը տարածել է «Միացյալ չեզոք Վրաստան»-ը։
Դեռ դժվար է պարզել, թե ինչ միջոցներով են մարդկանց հիպնոսացրել այնպես, որ «Ազգային շարժման» օգտին քվեարկելու դիմաց պատրաստ են դառնալ հանցագործության մեղսակից ու նույնիսկ հանցագործ։
Ընտրություններից հետո «Ազգային շարժման» հակասահմանադրական հռչակմանը և նրանց օրինական համոզմունքներին զուգահեռ, պետք է դատվեն «Ազգային շարժման» ընտրողները»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև՝
Իվանիշվիլին խոստանում է` ընդդիմությունը հակասահմանադրական կճանաչվի