2024 թվականի սեպտեմբերի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 9 մլրդ 33 դոլարը (24 մլրդ 658 լարի՝ այսօրվա փոխարժեքով)։ Դա 580 մլն 7 դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ պարտքի չափը կազմել է 8 մլրդ 452 դոլար (ընթացիկ փոխարժեքով՝ 22 մլրդ 639 լարի)։
Ըստ նույն տվյալների՝ բազմակողմ պարտատերերի պարտքը կազմում է 6 մլրդ 538 դոլար, իսկ երկկողմ վարկատուներինը՝ 1 մլրդ 609 դոլար։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի ազգային բանկի արտաքին պարտավորությունը կազմել է 385 մլն 8 դոլար։
2024 թվականի սեպտեմբերի դրությամբ Վրաստանում պետության ամենամեծ վարկատուներն են Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):