Վրաստանի Գլոբալ հետազոտական կենտրոնի ղեկավար Նանա Դեվդարիանին չի արդարացնում Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսումը:
«Էմոցիոնալ տեսանկյունից հասկանալի է Ադրբեջանի դիրքորոշումը, քանի որ հարցը տարիներ շարունակ մնում է չլուծած: Սակայն դա չի արդարեցնում պատերազմական գործողությունների վերսկսումը»:
Նանա Դեվդարիանին ողջունեց Վրաստանի խորհրդարանի` ազգությամբ հայ և ադրբեջանցի պատգամավորների համատեղ հայտարարությունը այն մասին, որ հարկավոր է պահպանել Վրաստանում ապրող այս էթնիկ խմբերի համատեղ գոյակցությունը: Խոսելով հակամարտող կողմերին հաշտեցնելու հարցում միջնորդի դեր կատարելու Վրաստանի պատրաստակամության մասին` ասաց.
«Այս օրերին Վրաստանում ակտիվորեն քննարկվում է միջնորդական դեր ստանձնելու հարցը, սակայն այստեղ մի «բայց» կա. Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանը աստիճանաբար կորցրեց տարածաշրջանում ունեցած առաջնորդի կարգավիճակը: Այդ իսկ պատճառով այսօր, եթե պետության կողմից բարձր մակարդակով, ապա քաղաքացիական հասարակության շրջանում` փորձագետների, լրագրողների մակարդակով պետք է շարունակել այդ գործընթացը»:
Խոսելով Վրաստանում էթնիկ ադրբեջանցիների և հայերի միջև հնարավոր տարաձայնությունների մասին` Դեվդարիանին նշեց:
«Էթնիկ փոքրամասնությունների միջև հակամարտություններ լինում են նաև Եվրոպայի զարգացած երկրներում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ի տարբերություն Եվրոպական երկրների, մենք ունենք միասին խաղաղ ապրելու դարավոր պատմություն: Հիմա շատ կարևոր է, որպեսզի, յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր էթնիկ ու կրոնական պատկանելիությունից, իրեն լիարժեք քաղաքացի զգա: Երբ լուծվում է այդ խնդիրը, կոնֆլիկտը կարելի է բացառել»: