Թբիլիսիից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Թիանեթի քաղաքի մոտ երկու երկրաշարժ է տեղի ունեցել չորս ժամվա ընթացքում ։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 04:53-ին, Թիանեթի քաղաքից 27 կիլոմետր հեռավորության վրա՝ Բինդաուրթա գյուղի մոտ։
Ժամը 09:03-ին նույն տարածքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 3,8 մագնիտուդ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը Թիանեթիից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վաժա աղբյուրի տարածքն էր։
Առայժմ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։