Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 11

Գերմանիայի Բունդեսթագը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել:

2023 թվականին Եվրամիությունը EU4Business նախաձեռնության միջոցով 44 միլիոն եվրո է ներդրել Վրաստանում՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը:

Կիևը հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը «Կրեմլի պատճենն է դարձել»:

2025 թվականի հունվարից տարիքային կենսաթոշակը (թոշակ) կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար:

Վրացական «Մետրո» գովազդային ընկերության աշխատակիցները ազատման դիմում են գրում. պատճառը «Վրացական երազանք»-ի պատվերով պատրաստված քաղաքական գովազդն է։

Իշխանությունը անօրինական մեթոդներով փորձում է ազդել ընտրողների ազատ կամքի վրա, հայտարարել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելությունը:

Բրիտանական SAVANTA ընկերությունը ԶԼՄ-ների ազատության հիմնադրամի պատվերով վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսաընկերության համար հանրային հարցում է անցկացրել:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջին տվյալներով՝ արտասահմանում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 95 հազար 834 է։

Ավարտվել է 14 կմ երկարությամբ Բաթումիի շրջանցիկ մայրուղու շինարարությունը:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային նախկին թիմակից Մամուկա Մդինարաձեն հիշատակել է որպես «գործակալների մաս»:

«Դին գրուպ» ՍՊԸ-ի 25 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Վախթանգ Ամաշուկելին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն է նվիրաբերել 60 հազար լարի:

«Վայմարյան եռանկյունու» անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։