Վրացական «Մետրո» գովազդային ընկերության աշխատակիցները ազատման դիմում են գրում. պատճառը «Վրացական երազանք»-ի պատվերով պատրաստված քաղաքական գովազդն է։
Պարզվել է, որ ընկերության որոշ աշխատակիցներ ոչինչ չեն իմացել իշխող կուսակցության պատվերի մասին, իսկ նկարահանումների մի մասը գովազդային ընկերությունը կատարել է ֆրիլանսերների միջոցով։
Աշխատակիցների պնդմամբ՝ տեսահոլովակի վրա աշխատած մարդկանց չեն բացատրել, որ տեսահոլովակը «Վրացական երազանք»-ի նախընտրական տեսահոլովակի պատվերն է։ Նրանց ասել են, թե տեսահոլովակը Բաթումիի զբոսաշրջային ներուժի մասին է։
Ճշմարտությունն իմանալուց հետո աշխատակիցները հայտարարել են, որ ազատման դիմում են ներկայացնում։