Գերմանիայի Բունդեսթագում իշխող կոալիցիայի կուսակցությունները Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծ են հրապարակել, որը նախատեսվում է քվեարկել այսօր՝ հոկտեմբերի 10-ին։
Բանաձևում ասվում է, որ «Վրաստանի ավտորիտար և հակաեվրոպական քաղաքականությունը միտումնավոր վտանգում է երկրի եվրոպական ապագան և հակասում է բնակչության մեծամասնության կամքին»։
Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում առաջընթաց չտեսնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացում, քանի դեռ գործում է «ռուսական օրենք»-ը:
Դրանից բացի, բանաձևի նախագծում քննադատվում է հոմոֆոբ հակաԼԳԲՏ օրենքը և կոչ է արվում չեղարկել։
Բանաձևի նախագծում ընդգծվում է նաև, որ ընդդիմադիր կուսակցություններին արգելելու մասին «Վրացական երազանք»-ի հայտարարությունը բացարձակապես անընդունելի և անհամատեղելի է ժողովրդավարության եվրոպական ըմբռնման հետ։