Երթ Թբիլիսիում․ Վրաստանն ընտրում է Եվրամիությունը

Վրաստանի հասարակական կազմակերպությունները երթ են կազմակերպում հաջակցություն Եվրամիությանը։ Երթի կազմակերպիչ ՀԿ-ներն են՝ «Իմ ձայնը հանուն Եվրամիության», «Դատարանի դիտում», «Վրաստանի եվրոպական ուղեծիր», «Կղվարելի եվրոակումբ», «Ժողովրդավարության պաշտպաններ», «Սափարի», «Հանուն ազատության քաղաքացիական շարժում» և «Transparency International-Վրաստան»:

Երթը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Թբիլիսիում:

Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ցանկացողներին միանալ երթին Թբիլիսիի 4 վայրերից՝

  • Մարջանիշվիլիի հրապարակ,
  • Հերոսների հրապարակ,
  • Հանրապետության հրապարակ,
  • 300 Արագվելի հրապարակ։

Վերոնշյալ վայրերում հավաքվածները կշարժվեն դեպի Ազատության հրապարակ։