Ազգային բանկը միջամտում է արտարժութային շուկայի տատանումներին

Վրաստանի Ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու համար վաճառել է 48,5 մլն դոլար։

Ազգային արժույթի փոխարժեքը կրկին սկսել է նվազել սեպտեմբերի կեսերից։ Կարգավորող մարմինը դա բացատրել է «թեժ պահանջարկով» և շահաբաժինների վճարման հետ կապված միանվագ խոշոր գործարքներով։

Ընդհանուր առմամբ, Ազգային բանկը աճուրդի է հանել 60 մլն դոլար: Սա Ազգային բանկի չորրորդ արժութային միջամտությունն է այս տարվա ընթացքում։ Հունվարից առ այսօր վաճառվել է 217 մլն դոլար՝ լարիի փոխարժեքը պահպանելու համար։