Նախագահը կշարունակի խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կշարունակի վարչապետի թեկնածուի խնդրի շուրջ խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների հետ։

Նախագահն Օրբելիանիի պալատում հանդիպելու է «Միասնություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան` այլ առաջնորդների հետ միասին, նախագահ Զուրաբիշվիլիին կհանդիպի ժամը 15։00-ին։

Հատկանշական է, որ Նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև կառավարության կազմի և վարչապետի թեկնածուի վերաբերյալ խորհրդակցությունների գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ին։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքն արդեն ընտրել է «հանրային բարձր վստահություն» ունեցող վարչապետի թեկնածուի։