Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 7

«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում «Վրաստանն ընտրում է Եվրամիությանը» խորագրով երթ կանցկացնի:

Վրաստանի նախագահը ընդդիմադիր դաշտի հետ սկսում է քննարկումներն առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում ձևավորվելիք կառավարության կազմի և վարչապետի թեկնածուի շուրջ։

Վրաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ունի վարչապետի իր թեկնածուն։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերսկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի ընթացակարգը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024-2025 թվականների աշնանային կիսամյակում Թբիլիսիի պետական ​​համալսարանում (ԹՊՀ) չի դասախոսի:

Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանավեճին զուգահեռ հոկտեմբերի 8-ին վրացի էմիգրանտները Ստրասբուրգում ակցիա են հայտարարում:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ի պատասխան լրագրողների հարցի, ասել է, որ իր գործառույթը չէ միջամտել ընտրություններին՝ ուղղորդելով, թե ում ընտրի վրաց ժողովուրդը։

Մոսկվան Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայից (Ցխինվալի) ռազմակայանի համար նոր տարածք է պահանջում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» հասարակական կազմակերպությունները (ՀԿ) բացասաբար են գնահատում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից քննադատական «Ֆորմուլա», «Մթավարի ախրի» և «TV Պիրվելի» հեռուստաընկերություններին (ՀԸ) «Ուկրաինայի ժողովրդի ողբերգությունը սպեկուլյատիվ կերպով ընտրական նպատակներով օգտագործելու» կադրերը եթեր հեռարձակելու պարտադրումը:

Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների, հայտարարել է, որ սատարում է քննադատական «Ֆորմուլա», «Մթավարի ախրի» և «TV Պիրվելի» հեռուստաընկերությունների (ՀԸ) որոշումը՝ ընդդիմանալու Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական էթիկայից զուրկ քարոզարշավին:

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտով (մետրո, միկրոավտոբուս և ավտոբուս), առանց ուղեվարձի երթևեկելու համար արձանագրվել է ընդհանուր առմամբ 79 հազար 883 տուգանք։

Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը դադարեցրել է 14 հազար 911 աշակերտ։

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին խոսել է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ՆԳՆ աշխատակիցների, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), «Խարեբա»-ի տեղակալ Միլերի Լագազաուրիի աշախատավարձերի ստացման մասին: